Քեսապի հայ նահատակը. «Արևելք»
Քեսապահայ Գևորգ Ճուրյանի պատմությունը, որի հեղինակը Ռաֆֆի Ճուրյանն է, ներկայացված է «Արևելք»-ում:
Նյութը տեղադրված է նաև սիրիահայերի մասին ամեն մի պատմությանը, նյութին ու հոդվածին հետևող «Հալեպահայեր» ֆեյսբուքյան էջում: Ուզում ենք նկատել, որ աշխարհով ցրված սիրիահայերը այս խմբում մեծ ուշադրությամբ ու սրտացավությամբ են հետևում իրենց ծանոթներին, սիրիահայրերին, որ մնացել են Սիրիայում։ Կիսենք նրանց հետ նրանց սրտացավությունն ու գնահատականները.
«21 Մարտ 2014-ի առաւօտեան ժամը հինգ երեսունին Քեսապ հայաւանը ենթարկուեցաւ ոսոխային յարձակումի՝ ծայրայեղական զինեալներու կողմէ, որոնց ոճրային այս արարքին, շատ ակնյայտ էր մեր դարաւոր թշնամի՝Թուրքին մեղսակցութիւնն ու ուղղակի մասնակցութիւնը: Ճիշդ մեծ եղեռնի հարիւր ամեակի սեմին, կարծէք Թուրքը ուզեց ըսել համայն աշխարհին ու տալ փաստը, թէ ինք կը մնայ նոյն արիւնարբու գազանը, նոյն վայրագ հրէշը՝ որ միշտ պատրաստ է ամէն առիթի՝ յագեցնելու իր ծարաւը, յոշոտելով տեղահանելով եւ սպաննելով խաղաղասէր հայ ժողովուրդի զաւակները: 22 Մարտին արդէն Քեսապն ամբողջութեամբ դատարկուած էր իր բնակիչներէն, հոն կը մնային քանի մը ծերեր եւ միակ երիտասարդ հայը՝ հերոս ԳԷՈՐԳ ՃՈՒՐԵԱՆԸ: Գէորգին ծնողքը չէին ուզած մեկնիլ Քեսապէն՝ կարծելով որ ոսոխը կը հեռացուէր մօտօրէն, բայց դժբախտաբար այդպէս չէր ծրագրուած: Գէորգը ուզեց մնալ իր ծնողքին հետ ու չընդունեց լքել զանոնք անտէր ու անպաշտպան: Եկան երիտասարդի արեան ծարաւ զինեալները ու հրմշտկելով զատեցին զինք ծնողքէն ու տարին դէպի անյայտը: Մեզի հասած լուրերուն համաձայն, մեր սիրելի Գէորգը սպաննուած է թշնամիներու կողմէ, ու ան այսօր կը հանդիսանայ Քեսապի հայ նահատակը: Այսօր ցաւ ի սիրտ կ'ըսենք. երանի՜, երանի՜ Գէորգ, հեռանայիր այդ օր մեզի հետ Քեսապէն ու դուն քեզ ազատէիր թշնամիներու ճիրաններէն, երանի, երանի. բայց դուն չուզեցիր մենակ ու անտէր թողուլ քու ծնողքդ,քու տունդ եւ քու գիւղդ.կ'երեւի Գէորգ քու սիրած հողդ, որուն Աստուած զլացած էր տալ իր յորդարատ անձրեւները այս ձմեռ, ուզեցիր անոր ծարաւը յագեցնել, քու տաք ու ջինջ արիւնովդ, որ կը շրջէր քու ազնուական երակներուդ մէջ: ԳԷՈՐԳ ՃՈՒՐԵԱՆ ՝ նահատակ Սուրիոյ հայրենիքին եւ նահատակ Քեսապի, միացար դուն բազմահազար նահատակներուն, որոնք ուզեցին դէմ դնել անհանդուրժողական ծայրահեղականներուն, միացար դուն այժմ այն մէկ ու կէս միլիոն նահատակներուն, որոնք իրենց մահով տուին մեր ազգին վերապրելու գաղտնիքը: Դուն միշտ ներկայ ես մեր մէջ Գէորգ, քանզի հերոսները մահ չեն ճանչնար, դուն այդպէս սորված էիր դպրոցական գրասեղաններուդ ետին, որ մահն իմացեալ անմահութիւն է. դուն քու մահովդ տուիր մեզի փաստը որ աւելի կ'արժեն հողն ու տունն հայրենի, քան իր սեփական կեանքը: ԳԷՈՐԳ ՃՈՒՐԵԱՆ՝ արժանապէս կը կրես այսօր նահատակութեան շքանշանը քու հպարտ կուրծքիդ վրայ , յանուն Քեսապի եւ Սուրիոյ մեր հայրենիքին»:
Հարակից հրապարակումներ`
- «Ամենքը փորձում են օր առաջ հասնել տուն». Հայերը վերադառնում են Քեսաբ
- Քեսաբն ամբողջությամբ ազատագրված է
- Զբոսանք Քեսաբում (Լուսանկարներ)
- Քեսաբահայ երիտասարդը սպանվել է. «Շփոթել են սիրիական բանակի զինվորի հետ»
- Քեսաբահայի հայացքն անցյալում է, սիրտը՝ անտեր մնացած տանը
- Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը
- Պատմում են Թուրքիա գաղթած սիրիահայերը. Քեսաբում լսվում են մարդասպանների քրքիջները, «Ալլահ աքբար»-ները
- ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը
- Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին
- «Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»
- Քեսապցիների կոչը աշխահի համայն հայությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան