ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակցիան՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարում է պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վարկավորման ակցիայի մասին:
«Բանկի կողմից իրականացվող ժամանակավոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է Բանկի Վարկառու հանդիսացող ՀՀ ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայողի և/կամ նրա ընտանիքի անդամների գործող Վարկի տարեկան տոկոսադրույքի նվազեցում, ինչպես նաև նոր Վարկի ստացման նպատակով Բանկ դիմող Զինծառայողի ընտանիքի անդամներին այլ պայմաններով Վարկի տրամադրում»,-ասված է ընկերության պաշտոնական էջում:
«Շնորհակալ ենք, Հա´յ զինվոր...» ակցիայի մանրամասները՝ ընկերության պատրաստած տեսանյութում: