Դեռ կարելի է պայքարել Ընտրական օրենսգրքում ցանկալի փոփոխությունների հասնելու համար. Թևան Պողոսյան
«Մենք պետք է ունակ լինենք ոչ միայն քաղաքական տեքստեր ձևակերպելու, այլև՝ դրանց իրավական ձևակերպումների այնպիսի ճիշտ առաջարկներ անելու, որոնք հնարավոր լինի ներգրավել օրենքում և փոփոխել»,-«Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում, խոսելով ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության առաջարկությունների մասին, ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Խոսելով ընտրական օրենսգրքի նախագծի մասին՝ Թ. Պողոսյանը վստահություն է հայտնել, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, այն փաստաթուղթ չէ և դեռ կարելի է պայքարել ու ցանկալի փոփոխությունների հասնել:
Մասնավորապես, պատգամավորն առաջ է քաշում ԱԺ-ում ձևավորված օրենսդրական նախաձեռնությունների տեխնիկայի հարցը, երբ պատգամավորները բանավոր ներկայացնում են այս կամ այն հարցի շուրջ խնդիրներ կամ առաջարկություններ, սակայն դրանք չեն ընդունվում, քանի որ իշխանությունների կողմից պահանջվում է դրանց գրավոր տարբերակները:
Ըստ Պողոսյանի, ընտրությունների ու ընտրական համակարգերի վերաբերյալ հասարակության անվստահությունը պայմանավորված է անկախ դատարանի բացակայությամբ, երբ քաղաքացու մոտ չկա վստահություն, որ իր բողոքը կամ դիմումն անկախ կքննվի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին