Առկա է հայ-վրացական քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ. ՀՀ վարչապետ
Բարձրաստիճան հաճախակի փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր ընդունելով Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առկա է հայ-վրացական քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ, և անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Իր հերթին Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, և այցը լավ հնարավորություն է քաղաքական ու տնտեսական գործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերը քննարկելու համար:
Անդրադառնալով տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցությանը՝ Հայաստանի վարչապետը և Վրաստանի արտգործնախարարն ընդգծել են, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրեր նախաձեռնելու համար:
Խոսելով տնտեսական կապերի ընդլայնման մասին՝ վարչապետը նշել է, որ թեև 2015 թ. երկու երկրների միջև արձանագրվել է ապրանքաշրջանառության ծավալի աճ, այնուամենայնիվ, պետք է շարունակել աշխատանքներն ավելի մեծ առաջընթաց արձանագրելու համար: Միխեիլ Ջանելիձեն ևս կարևորել է առկա ներուժի լիարժեք իրացումը և վերահաստատել Վրաստանի՝ տնտեսական գործակցության խորացմանն ուղղված նոր համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամությունը:
Այս համատեքստում կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
Հովիկ Աբրահամյանը և Միխեիլ Ջանելիձեն գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգործակցության կապակցությամբ, ինչպես նաև կարևորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում հայ-վրացական «Բարեկամության» կամուրջի կառուցումը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումները. Նախագահ
- ՀՀ-ի և Վրաստանի միջև խնդիրներ չկան. Է.Նալբանդյան
- Ամեն ինչ պետք է անել զարգացնելու ՀՀ-ի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները բոլոր ուղղություններով. Մ. Ջանելիձե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան