ԸՕ-ի նախագծի վերաբերյալ ընդդիմության յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ կքննարկենք և կընդունենք. Հովիկ Աբրահամյան
Ընտրական օրենսգրքինախագծի շուրջ կառավարության անդամները, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները ընդդիմության հետ ակտիվ աշխատում են, այդ առաջարկները քննարկման փուլում են գտնվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ԸՕ-ի շուրջ իշխանություն-ընդդիմություն բանակցություններին:
Վարչապետի խոսքերով՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ, որ կարվի ընդդիմության կամ հասարակական կազմակերպության կողմից կքննարկեն և կընդունեն:
«Կան բազմաթիվ առաջարկներ, որ արդեն իսկ ընդունման փուլում են: Մի քանի օր հետո` մինչև ամսվա վերջ այդ տեղեկատվությունը կտարածենք, թե ընդդիմության որ առաջարկություններ են ընդունվել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև իշխանափոխության վերաբերյալ ընդդիմության կոչերին՝ ասաց. «2017թ-ի ապրիլին խորհրդարանական ընտրություններ կլինեն, թող աշխատեն, շատ քվեներ ստանան, այն ժամանակ իրենք կգան իշխանության: Իշխանափոխության անհրաժեշտություն չկա, ժամանակ էլ չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան