Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել
Տեսնելով Սիրիայի հնագույն քաղաք Պալմիրայի ավերակների առաջին կադրերը, կարելի է ասել, որ քանդված շատ շենքեր կարելի է և պետք է վերականգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ռուս մասնագետների ուժերով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Նշենք, որ այսօր «Ռոսիա-24»-ը ներկայացրել է առաջին կադրերը Պալմիրայից. ամենուր ավերակներ, քանդված շենքեր և ճարտարապետական հուշարձաններ:
«Այդ լուսանկարները ցույց են տալիս, որ կարելի է զբաղվել վերականգնմամբ, չնայած հասցված վնասը շատ մեծ է, կան անդառնալի ավերված տաճարներ: Սա մեծ խորհրդանիշ է, այն պետք է վերականգնվի»,- «Ռոսիա-24»-ի եթերով ասել է Միխայիլ Պիոտրովսկին:
Նրա խոսքով, Պալմիրայի վերականգնումը կարող է դառնալ խորհրդանիշ, թե ինչպես է քաղաքակրթությունը ծնվում անապատից և գոյատևում՝ չնայած առկա բոլոր դժվարություններին:
«Պալմիրան վերականգնելով՝ պետք է ցույց տալ, որ գեղեցկությունը հնարավոր չէ ընդհանրապես վերացնել»,- ասել է Էրմիտաժի տնօրենը:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Նախօրեին սիրիական բանակը, ճեղքելով ԻՊ պաշտպանությունը, մտել է քաղաք: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև «ԻՊ»-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը: Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ մնացել է Պալմիրայից
- Սիրիական բանակը մտել է Պալմիրայի կենտրոն
- Սիրիական բանակը Պալմիրայի ուղղությամբ պատրաստվում է որոշիչ հարձակման
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները
- ԻԼԻՊ-ը շարունակում է ոչնչացնել Պալմիրայի հուշարձանները
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը քանդել է Բելի տաճարի մի մասը
- ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
- ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել հնագույն Պալմիրան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին