Այն, ինչ մնացել է Պալմիրայից
Ավերակներ, քանդված շենքեր և ճարտարապետական հուշարձաններ: Այսպիսի տեսք ունի այժմ սիրիական հնագույն Պալմիրա քաղաքը: «Ռոսիա-24»-ը ներկայացրել է առաջին կադրերը Պալմիրայից, քաղաքը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Նախօրեին սիրիական բանակը, ճեղքելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանությունը, մտել է քաղաք: Սիրիական բանակը և աշխարհազորայիններն այսօր, «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, առավոտյան սկսել են Պալմիրայի միջնաբերդի ազատագրումը: Նրանք աստիճանաբար մոտենում են քաղաքի կենտրոնին:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև «ԻՊ»-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական բանակը մտել է Պալմիրայի կենտրոն
- Սիրիական բանակը և կամավորականները ԻՊ զինյալներին հետ են մղում Պալմիրա քաղաքի կենտրոն
- Սիրիական բանակը ազատագրել է Պալմիրա քաղաքի պատմական հատվածը
- Սիրիական բանակը Պալմիրայի ուղղությամբ պատրաստվում է որոշիչ հարձակման
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները
- ԻԼԻՊ-ը շարունակում է ոչնչացնել Պալմիրայի հուշարձանները
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը քանդել է Բելի տաճարի մի մասը
- ԻՊ գրոհայինները Սիրիայում բուլդոզերներով վանք են քանդել
- ԻՊ գրոհայինները սկսել են ջարդուփշուր անել Պալմիրայի արձանները
- ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
- ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել հնագույն Պալմիրան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին