Ջոն Քերի. Ռուսաստանը պետք է օգնի Ասադին ճիշտ որոշում ընդունելու հարցում
Ռուսաստանը պետք է օգնի Բաշար ալ-Ասադին ճիշտ որոշում ընդունել Սիրիայի քաղաքական կարգավորման գործընթացում: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո:
Քերիի խոսքով՝ Ռուսաստանը պետք է ինքնուրույն որոշի, թե ինչ ճանապարհով է հասնելու Բաշար Ասադի ճիշտ որոշմանը առաջիկա օրերի ընթացքում: Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայում քաղաքական անցումը արագացնելու վերաբերյալ: Ըստ Քերիի՝ քաղաքական փոփոխությունների նպատակը Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելն է:
Ռուսական և ամերիկյան կողմերը նաև համաձայության են եկել ավարտել անցումային կառավարության և սիրիական նոր սահմանադրության ստեղծման գործընթացը մինչև 2016թ-ի օգոստոս ամիսը:
Ջոն Քերիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տևել է 4 ժամ: Անձամբ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ որակել է «կառուցողական»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան