Ջոն Քերին Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ Սավչենկոյին վերադառնալ տուն
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին գրում է «ТАСС» գործակալությունը:
«Մենք նաև քննարկել ենք Նադեժդա Սավչենկոյի հետ կապված իրավիճակը. մասնավորապես նրա նկատմամբ կայացված դատավճիռը: Ես հույս ունեմ, որ նրան թույլ կտան վերադառնալ Ուկրաինա: Մենք հետաքրքրված ենք այս հարցի շուտափույթ լուծման մեջ»,-հայտարարել է Քերին ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքում:
Բացի այդ կողմերը քննարկել են նաև «Մինսկի համաձայնության» դրույթների հետ կապված հարցեր: Մասնավորապես ամերիկյան կողմը պնդել է, որ Ռուսաստանը պետք է կատարի մինսկյան համաձայնության բոլոր կետերը՝ առանց բացառության և անհապաղ: Ջոն Քերին դա համարել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու միակ պայման:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին քննարկել է նաև Սիրիայի հակամարտության կարգավորման հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան