«ԵԱՀԿ երևանյան գրասենյակից պահանջում ենք դիրքորոշումն արտահայտել Ոստիկանության գործողությունների վերաբերյալ»
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարություն է տարածել Ոստիկանության գործողությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է.
««Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է մարտի 24-ին՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի անցկացված խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների և մի խումբ այլ քաղաքացիների հանդեպ ոստիկանաության գործողություններն ու համարում ոչ իրավաչափ: Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հասցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, բռնի ուժ են կիրառել, որի արդյունքում «Հայ կանաց ճակատ» նախաձեռնության անդամ Ռուզան Եղնուկյանը ստացել է գլխի բաց վնասվածք,բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ:
Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության և այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում: Բացի այդ ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս որևէ վերաբերմունք, դիրքորոշում արտահայտել, կամ գնահատականներ հնչեցնել քաղաքական որևէ երևույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերալ, այնինչ ակցիայի ժամանակ ոստիկանները հայհոյել և անարգել են քաղաքացիներին:
Կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մանրամասն քննել Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները:
Պահանջում ենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակից՝ որպես ՀՀ Ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացնողի, իրենց դիրքորոշումն արտահայտել վերոնշյալ երևույթների վերաբերյալ:
Վերահաստատում ենք այն սկզբունքը, ըստ որի Ոստիկանության աշխատանքը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ոստիկանությունը կանգնած է մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում՝ երաշխավորելու օրենքի գերակայությունը և ոստիկանության բարձր չափանիշները»:
Հարակից հրապարակումներ`
- Հասարակությունը չի ազատագրվի, եթե չդատապարտվեն ոստիկանության բռնությունները կնոջ նկատմամբ
- Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածները բաց են թողնվել
- Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով կանայք լուռ ակցիա իրականացրեցին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին