Արոնյանն առաջատարներից հետ է մնում 1 միավորով
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լևոն Արոնյանը զիջել է Սվիդլերին: Վիշվանաթան Անանդն առավելության է հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ, իսկ Վեսելին Տոպալով-Ֆաբիանո Կարուանա, Անիշ Գիրի-Հիկարու Նակամուրա պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հաշվետու տուրից հետո Անանդն ու Կարուանան 6,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3-րդ տեղում հանգրվանած Կարյակինն իր ակտիվում 3 միավոր ունի: Արոնյանը, Սվիդլերն ու Գիրին վաստակել են 5,5-ական, Նակամուրան՝ 4,5, Տոպալովը՝ 4 միավոր:
Այսօր կայանալիք 12-րդ տուրում Արոնյանը կմրցակցի Կարուանայի, Նակամուրան՝ Անանդի, Կարյակինը՝ Տոպալովի, Սվիդլերը՝ Գիրիի հետ: