Վրաստանի ԱԳ նախարար. Տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կարևոր է Վրաստանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը:
Միխեիլ Ջանելիձեի խոսքով, տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով:
Նշենք, որ մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նրան կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նախքան լրատվամիջոցների հետ հանդիպումը, կայացել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները:
Վրաստանի արտգործնախարարն այսօր առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին