
ՄաքՔարթնին նկարահանվելու է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասում
The Beatles խմբի նախկին անդամ Սըր Ջեյմս Փոլ ՄաքՔարթնին մասնակցելու է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասի նկարահանումներին: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
Թե ինչ դեր է խաղալու ՄաքՔարթնին, հայտնի չէ: Միայն հաղորդվում է, որ նա նկարահանվելու է լրացուցիչ սցենարում: Նախատեսվում է ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի մայիսի 26-ին:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երրորդ մասում նկարահանվել է The Rolling Stones-ի կիթառագար Կիտ Ռիչարդսը:
Հաղոդվում է, որ ընդմիջումից հետո հինգերերոդ մասում նկարահանվելու է նաև Օռլանդո Բլումը: Ռեժիսորն է Խոակիմ Ռոննինգը և Էսպեն Սանդբերգը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


