Թուրքիան փորձում է խափանել Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմը. Վ. Մատվիենկո
Թուրքիան փորձեր է անում խափանել Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմը և սրել իրավիճակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Ձեռնարկվում են հրադադարի ռեժիմի խափանման և իրավիճակի սրման փորձեր: Այդ թվում նաև Թուրքիայի կողմից, որը սկզբից ևեթ Սիրիայում իր աշխարհաքաղաքական շահերն էր հետապնդում, շարունակվում է կրակի տակ պահվել քրդական բնակչությունը` չնայած ձեռքբերված համաձայնություններով, ՄԱԿ ԱԽ բանաձևերով դա անթույլատրելի է», - ասել է նա:
Մատվիենկոյի խոսքով` «նման քաղաքականության ենթատեքստն ակնհայտ է` ոմն մեկը չի կարողանում համակերպվել այն բանի հետ, որ կրճատվել են նավթի արդյունահանման և վաճառքի ծավալները` ինչով որ Թուրքիայում ակտիվորեն զբաղվում էին»:
«Մենք կարևորում ենք, որ խստորեն պահպանվեն հրադադարի պայմանները: Պետք է համատեղ ուժերով հասնել նրան, որ բոլոր ուժերը, որոնք Սիրիայում ազդեցություն ունեն, նստեն բանակցությունների սեղանի շուրջ և իրագործեն ընդունված «ճանապարհային քարտեզը», - ընդգծել է Մատվիենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան