ՀՀ նախագահը ԱՄՆ-ում դասախոսություն է կարդալու, հանդիպելու է հայ ուսանողներին. ՀԺ
Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնելու մարտի 28-31-ը: Նա սկզբում ժամանելու է Բոստոն, որտեղ նրան դիմավորելու է քաղաքապետը, իսկ Վաշինգտոն մեկնելու է մեկօրյա այցով, Միջուկային անվտանգության գագաթնաժողովի օրը՝ մարտի 31-ին: Ինչպես «Հայկական Ժամանակ»-ին փոխանցել է ԱՄՆ-ում ՀՀ փոխդեսպան Հրաչյա Թաշչյանը, Սարգսյանը այցելելու է Մասաչուսեթսի 3 համալսարաններ՝ Հարվարդի համալսարան, Ֆլետչերի դիվանագիտական դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, դասախոսություն է կարդալու, նաև հանդիպելու է հայ ուսանողների հետ:
Թերթի տեղեկացմամբ՝ նախատեսված է հանդիպում նաև Բոստոնի հայկական համայնքի հետ, այցելություն Watertown հայկական թաղամաս, որտեղ հայկական եկեղեցի կա, ինչպես նաև այց «Հայրենիք» մշակութային և քաղաքական կենտրոն: Հայկական պատվիրակությունը լինելու է «Ժառանգության այգում», որտեղ կա հայկական մաս Armenian heritage (հայկական ժառանգություն)՝ անունով: Սարգսյանը հանդիպելու է նաև Մասաչուսեթսի նահանգապետ և նահանգի խորհրդարանի անդամների հետ: Մասաչուսեթսը Հայոց Ցեղասպանությունն ու ԼՂՀ անկախությունը ճանաչած նահանգ է: Երեկվա դրությամբ տեղեկություն չկար Միջուկային գագաթաժողովի շրջանակներում Սարգսյանի երկկողմ հանդիպումների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան