
ՀՀ-ի և Վրաստանի միջև խնդիրներ չկան. Է.Նալբանդյան
Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները շարունակում են ընդլայնվել ու խորանալ՝ ունենալով նաև այնպիսի կապող օղակ, ինչպիսին է վիրահայությունը։ Երևանում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը:
«Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են»,- ընդգծեց նախարարը:
Է.Նալբանդյանի խոսքով, երկու երկրների միջև առկա են գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ութ տասնյակից ավելի համաձայնագրեր:
«Այդ իրավապայմանագրային հարուստ դաշտը, երկուստեք շահագրգռվածությունը և պատրաստակամությունը երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար լավ հիմք են»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Է.Նալբանդյանը տեղեկացրեց, որ վրացի գործընկերոջ հետ քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, առևտրատնտեսական, ֆինանսական, կրթական, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ պետք է անել զարգացնելու ՀՀ-ի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները բոլոր ուղղություններով. Մ. Ջանելիձե
- Վրաստանի ԱԳ նախարար. Տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով