Աբրահամ Մանուկյանն իր առջև նպատակ է դրել մինչև վերջ կազմաքանդել ԲՀԿ-ն. «Հրապարակ»
ԲՀԿ-ում խժդժությունները չեն դադարում: «Հրապարակ»-ի տեղեկություններով, Աբրահամ Մանուկյանն իր առջև նպատակ է դրել մինչև վերջ կազմաքանդել ԲՀԿ-ն: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կուսակցության 2 տարածքային կառույցի փակման մասին հայտնի դարձավ՝ Արմավիրի Բաղրամյանի և Տավուշի մարզի Նոյեմբերյանի։
«Որոշ տեղեկություններով, այս գործընթացը կազմակերպում է հենց Աբրահամ Մանուկյանը՝ նախկին ենթականերին հրահրելով կուսակցության դեմ: Հիշեցնենք, որ Մանուկյանը, որը պատերազմ էր հայտարարել ԲՀԿ նախագահին, Նաիրա Զոհրաբյանի որոշմամբ անցած շաբաթվանից չի զբաղվում ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, բացառությամբ Շենգավիթի և Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցների: Նախկինում Մանուկյանը համակարգում էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մյուսների համակարգմամբ զբաղվում էր Վարդան Վարդանյանը»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան