Ամեն ինչ պետք է անել զարգացնելու ՀՀ-ի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները բոլոր ուղղություններով. Մ. Ջանելիձե
Չնայած Հայաստանի ու Վրաստանի միջև ինտեգրացիոն տարբեր վեկտորների առկայությանը, երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են: Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Նա նշեց, որ իրենք քննարկել են, թե ինչպես կարող են օգտագործել այդ գործընթացները երկու երկրների միջև համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման համար:
Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով, Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության հետագա խորացման հեռանկարներին:
«Կարևորում ենք առկա հարաբերությունների զարգացումը: Անպայման պետք է շարունակեն աշխատել միջկառավարական համագործակցության տնտեսական հարցերով աշխատանքային խմբերը: Հաջողակ ձևաչափ է առևտրատնտեսական հարցերի քննարկման համար: Պետք է նպաստել բիզնես սեկտորի զարգացմանը, որպեսզի երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունն էլ ավելի խորանա»,- ասաց Միխեիլ Ջանելիձեն:
Նրա խոսքով, հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունի ավանդական բարեկամական հարաբերություններ. «Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել զարգացնելու այդ հարաբերությունները բոլոր ուղղություններով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին