Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է. վարչապետ
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ Հայաստանում սպառողի համար գազի գինը կէժանանա, պատասխանեց. «Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է, բայց ինչքանո՞վ, քննարկումների արդյունքում կճշտվի»;
Նրա խոսքերով՝ ՀՀ նախագահի Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, և այսօր կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ քննարկումներ իրականացնեն: «Հիմա գտնվում ենք այդ փուլում: Որ նվազելու է, դա փաստ է, բայց ինչքանով, քննարկումների արդյունքում կճշտվի»,- ընդգծեց վարչապետը:
Հարցին, թե հնարավո՞ր է իրանական գազը Հայաստանով հասնի Վրաստան, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է: «Մենք նույնպես աշխատում ենք, քննարկում ենք և ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ հայտնի կլինի»,- ասաց վարչապետը: