Հյուսիսային Կորեան ամենաչնչին ագրեսիային կտա միջուկային պատասխան
Հյուսիսային Կորեայի բանակը ագրեսիայի ամենաչնչին արտահայտման դեպքում կարող է դիմել ծայրահեղ պատասխան քայլերի: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայում Հյուսիսային Կորեայի դեսպանատունը:
Աղբյուրի փոխանցմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի բանակը ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի դեպքում կարող է կանխարգելիչ միջուկային պատասխան հարված հասցնել:
«Այսօր մեր բանակը և մեր ազգը եռացող ցասումով հետևում է ԱՄՆ-ի և թշնամական պետությունների՝ Հյուսիսային Կորեայի դեմ բանեցվող չարագույժ նկրտումներին և պահպանում է լիակատար պատրաստություն ագրեսիայի ամենափոքր արտահայտման դեպքում վճռորոշ միջուկային կանխարգելիչ հարվածով աշխարհի երեսից ջնջելու չարիքի կայսրությունը»,- նշվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Նշենք, որ Հյուսիսային Կորեան այս երկուշաբթի իրականացրել է 5 հրթիռների փորձարկում, որոնք ուղղվել են դեպի Ճապոնական ծով: Վերջին երկու շաբաթվա ընթացքում, սա Փհենյանի կողմից իրականացված թվով երրորդ հրթիռային փորձարկումն է: Դրանք պատասխանն էին ԱՄՆ-հարավկորեական համատեղ զորավարժությունների անցկացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին