Անուշ Սեդրակյանը պատրաստվում է լքել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը. ՉԻ
Լավատեղյակ աղբյուրներից «Չորրորդ իշխանությանը» հայտնի է դարձել, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն առաջիկայում պատրաստվում է լքել այդ կուսակցությունը:
Ինչպես պնդում են թերթի աղբյուրները, Սեդրակյանը տարաձայնություններ ունի այդ կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի հետ: Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, նա տևական ժամանակ է՝ նեղացած է Քոքոբելյանից այն բանի համար, որ 2012թ, ԱԺ ընտրություններում, երբ ԱԴԿ-ն «Ժառանգության» հետ մասնակցում էր միասնական ցուցակով, Սեդրակյանի անունը գրել էին 12-րդն այն դեպքում, երբ նա կուսակցության փոխնախագահ է, իսկ իրենից առաջ գրել էին վարչության սովորական անդամների անուններ:
«Մեր աղբյուրները նշում են, որ Սեդրակյանը պատրաստվում է ԱԴԿ-ից դուրս գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ավելին, նա տարբեր միջավայրերում սիրում է հայտարարել, որ կուսակցության մեջ գտնվելն իրեն ավելի շատ է խանգարում, քան օգնում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան