Դատարանում հրապարակվել է հանցանքից հետո ծնողներին ուղղված Պերմյակովի նամակը
Այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվող Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական նիստում հրապարակվել է հանցանքից հետո իր ծնողներին ուղղված նամակը, որը խուզարկությամբ առգրավվել է նրա մոտից.
«Բարև իմ հարազատ ու սիրված ծնողներ,
Ուզում եմ ներողություն խնդրել իմ կատարած հանցանքի համար: Ցանկանում եմ բացատրել այդ ամենը, քանի որ գիտեմ, որ դուք այս պահին տարակուսանքի մեջ եք ու չեք կարողանա հավատալ այդ ամենին, թեև ես էլ, ի վերջո, չեմ հասկանում թե ինչպես է դա ստացվել և ինչու հենց ինձ հետ:
Ես չգիտեմ, թե ինչու եմ այդ քայլին գնացել, հիմա շատ եմ ափսոսում դրա համար, քանի որ այն ժամանակ ինձ չկարողացա զսպել , երբ պարզապես չհերիքեց ուժերս պահել ինքս ինձ, և ես դիմեցի փախուստի: Ոտքերս էին ինձ տանում և ինքս չգիտեմ, թե ուր: Երբ ես մտա տուն և տեսա մարդկանց, սկսեցի կրակել, ամենայն հավանականությամբ, վախից կամ չգիտեմ՝ ինչից:
Կներեք ինձ, որ դրեցի անհարմար դրության մեջ, խայտառակեցի ձեզ, չէ որ դրա համար չէ, որ ինձ ծնել եք ու դաստիարակել: Չեմ արդարացրել ձեր հույսերը և գիտեմ, թե ինչպես եք ինձ սիրում և հայրս ինձանով հպարտանում է, իսկ ես փչացրեցի ամենը: Գիտեմ՝ ձեզ հանգիստ չեն տալիս այդ քննություններով ու հարցաքննություններով, համացանցում ինչ հիմարություն ասես գրում են:
Մամ, ներիր ինձ դրա համար: Ես չէի ուզում դա: Դուք ինքներդ գիտեք, որ ես դա երբեք չէի անի, բայց պատահել է: Ես հիմա կալանատանն եմ, ինձ համար մի անհանգստացեք, ես ողջ եմ ու առողջ: Ձեզ խնայեք, մի հիվանդացեք ու շատ մի տխրեք: Կարոտել եմ ձեզ ու միշտ կկարոտեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովն առողջ է եղել, սիրել է շանսոն, աղջիկներին մաստակ է նվիրել. Փորձաքննություն
- Ինչ է արել Պերմյակովը շինարարների տնակում
- Պերմյակովի ասած «մի նախադասությունը ցնցել է» փորձագետ Էլդա Գրինին
- Պերմյակովի գործով կարևորագույն վկաները չեն ներկայանում դատարան
- Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, որը նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել
- Պերմյակովի արարքից հետո մենք աշխատել ենք, որ ռուս զինծառայողների հետ ջերմությունը պահպանվի. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին