ՌԴ ԱԳՆ խոսնակ. Ցանկանում ենք, որ ԼՂ խնդիրը լուծվի իրավահավասարության և կողմերի նկատմամբ հարգանքի հիման վրա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որոշ գործողություններ սադրիչ բնույթ ունեն: Իլհամ Ալիևի այս հայտարարությանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Ալիևը անդրադառնալով Արցախի հիմնահարցին՝ հայտարարել էր, որ «այս հարցով անմիջականորեն զբաղվելու մանդատ ստացած ՄԽ համանախագահները իրենց ապակառուցողական գործունեությամբ ծառայում են հիմնախնդրի սառեցմանը: Գերազանցելով իրենց լիազորությունները նրանք միջամտում են միջազգային կազմակերպությունների աշխատանքին»:
«Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, այս մեղադրանքները վերաբերո՞ւմ են նաև ՌԴ ԱԳ նախարարության գործողություններին: Որքանո՞վ են դրանք օբյեկտիվ» Զախարովային ուղղված այս հարցին ի պատասխան, ԱԳՆ խոսնակը նշել է, որ անհրաժեշտ է առաջին հերթին Ադրբեջանական կողմից ճշտել թե որ համանախագահողի մասին է խոսքը:
«Մյուս կողմից կարող եմ ասել, որ մենք չենք կարող ընդունել, որ այդ մեղադրանքը մեզ է ուղղված, որովհետև բանակցային գործընթացում մեզ դրսևորել ենք որպես բազմամյա և կառուցողական մասնակից: Մեր նպատակների ճշմարտացիությունը ապացուցված է: Մենք ադրբեջանական և հայկական կողմերի հետ հավասարապես ցանկանում ենք, որ այս խրթին իրավիճակի հանգուցալուծվի, որն արդեն երկար տարիներ մեր երկկողմ հարաբերությունների խոշորագույն խնդիրն է: Մենք ցանկանում ենք որ այս խնդիրը վերջնականապես դուրս գա օրակարգից, ինչպես նաև մեր ցանկությունն է որ այն լուծվի միջազգային իրավունքի հավասարության և կողմերի նկատմամբ հարգանքի հիման վրա»,- նշել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները