
Ռուսաստանը հնարավոր է Կուրիլյան կղզիներում ռազմաբազա տեղակայի
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույն չի բացառել, որ Կուրիլյան կղզիներում կարող է ռուսական ռազմաբազա հայտնվել: Տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավաստիները ապրիլին երեք ամսով էքսպեդիցիոն ուսումնասիրություններ կիրականացնեն Մեծ Կուրիլյան շղթայում: Հիմնական նպատակն է, ուսումնասիրել Խաղաղօվկիանոսյան նավատորմի ուժերի այնտեղ տեղեկայման հնարավորությունները»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Վերջինս հավելել է, որ 2016 թվականին պաշտպանական գերատեսչության առաջնահերթությունների թվում է լինելու ռազմական ենթակառուցվածքների զարգացումը արկտիկական գոտում և Կուրիլյան կղզիներում, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգի ամենաօրյա հսկողության կետի վերազինումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին