ԱԳՆ-ին կհանձնարարվի զբաղվել ՏՏ ոլորտի մասնագետներին ԱՄՆ մուտքի վիզա տրամադրելու հարցով
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջերս ՏՏ ոլորտի ներկայացուցիչների՝ ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների ներկայացուցիչներին Միացյալ Նահանգներ մուտքի վիզա չտրամադրելու հարցին, նշեց, որ նույն իրավիճակը շարունակվում է, այդ հայտարարությունից հետո էլ շատ ընկերությունների շարունակում են մերժել:
Նրա խոսքերով՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ԱՄՆ-ում կոլեգաների հետ հանդիպելու համար դիմում են դեսպանատուն, սակայն նրանց մերժում են վիզա տրամադրել՝ ասելով, որ կարող է գնում են այնտեղ աշխատելու և վստահ չեն, որ հետ կվերադառնան: «Մարդը տասնյակ անգամներ գնացել է, հետ է եկել, հիմա չեն թողնում»,- ասաց նա:
Կարեն Վարդանյանը նշեց, որ այս հարցը պետք է լուծվի, քանի որ ԱՄՆ-ն հիմնական գործընկերն է ՏՏ ոլորտում, արտահանման շուրջ 60 տոկոսը միացյալ նահանգներ է ուղղված:
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ համագումարը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համագումարի ժամանակ Կարեն Վարդանյան այդ մասին ասել է, հարցն անպայման քննարկելու են: «Արտաքին գործերի նախարարությանը կհանձնարարենք, որ քննարկեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանատունը արձագանքում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դժգոհությանը
- Հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ իրենց ԱՄՆ մուտքի վիզա չեն տրամադրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան