Տնտեսություն 15:20 25/03/2016 Հայաստան

Մենք պատրաստ ենք աջակցելու ՏՏ զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը. վարչապետ

Երևանում այսօր տեղի ունեցավ  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ինչպես նաև ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համագումարի բացմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կառավարությունը էապես կարևորում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:

Ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով, ըստ վարչապետի,  ՀՀ կառավարությունը ԻՏՁՄ-ի հետ համատեղ ձեռնամուխ է եղել հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի լաբորատորիաների-խմբակների ստեղծմանը, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:

Բացի այդ, կառավարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից ներկայում համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

«Մեր համագործակցությունը այսուհետ ևս շարունակական բնույթ է կրելու: Մենք բաց ենք  նոր ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման և համատեղ իրագործման համար»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝  ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և, հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է:
Ըստ վարչապետի՝ Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը: «Վերջին տարիներին այս ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց: 2008-2015թթ. ընթացքում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում վարվող արդյունավետ քաղաքականությամբ»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն այսօր հաջողությամբ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը մեծապես նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: Միաժամանակ նա նշեց, ոչ չեն բավարարվում ոլորտի ներկայիս ձեռքբերումներով և հետևողականորեն շարունակելու են խթանել Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը ուղղված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը: «Մենք պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ համագումարի շրջանակներում ԻՏՁՄ-ի և ՀՀ Կառավարության միջև կնքվեց համագործակցության հուշագիր :

Համագումարի ընթացքում ներկայացվեց «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագիրը, միևնույն ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ հաշվետու ու գործառնական զեկույցներ :



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}