ՀԱԿ-ն աջակցում է իշխանությանը ԸՕ նախագծի ընդունման հարցում. ՔՊ վարչության նախագահ
«Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող քննարկումները ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև առկա հակասությունների դրսևորման հերթական առիթն են դարձել: Մինչ ՀԱԿ-ը նախաձեռնում և իշխանությանն է ներկայացնում 4+4+4 ձևաչափով նախագիծը ԸՕ քննարկելու առաջարկ, մի շարք ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները նման քննարկումներն անիմաստ են համարում»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Բարձրաձայն» հաղորդման շրջանակներում ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված քննարկումներն իշխանության և որոշ ընդդիմադիր ուժերի կողմից արվող իմիտացիա է որակել:
«Իշխանությունն ունի իր կարմիր գծերը, ընդդիմությունն՝ իր: Երկուսն էլ չեն անցնելու իրենց կարմիր գծերն ու ստեղծվում է իմիտացիայի տպավորություն. Ընդդիմությունն իմիտացիա է անում՝ իբր մասնակցում է քննարկումներին, իշխանություններն էլ՝ իբր բուռն քննարկում են ՀԿ-ների հետ: Մենք գիտենք, որ իշխանության` ընտրությունները կեղծելու հիմնական գործիքը ցուցակների չհրապարակումն է: Մենք տեսնում ենք, որ իշխանությունը, որն ունի ԱԺ-ում մեծամասնություն, չի գնալու փոխզիջման»,- նշում է կուսակցության վարչության նախագահը:
Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ ՀԱԿ-ն աջակցում է իշխանությանը «պատրաստի նախագիծը» առաջ տանելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան