Կրկնաքվեարկությունը բացառելու ամենաարդյունավետ եղանակը քվեարկության էլեկտրոնային համակարգին անցնելն է. Խոսրով Հարությունյան
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման տաղավարում խոսելով ընտրական նոր օրենսգրքի մասին՝ վստահեցրել է, որ կրկնաքվեարկությունները բացառելու և, ընդհանրապես, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու ամենաարդյունավետ եղանակը քվեարկության էլեկտրոնային համակարգին անցնելն է:
Ընդդիմության առաջարկած՝ մատների թանաքոտման տարբերակի արդյունավետությունը Խոսրով Հարությունյանը կասկածի տակ է դրել, քանի որ, ըստ նրա, տեսականորեն հնարավոր է թանաքը մաքրել և նորից գնալ քվեարկության:
«Բոլոր այն երկրներում, որտեղ այս մոդելները փորձարկվել են, դիտվել են սրանք որպես միջանկյալ՝ ավելի կատարյալ մոդելի անցնելու, այն է՝ ընտրողների էլեկտրոնային գրանցման համակարգին. այն, ինչը հիմա առաջարկում է ընտրական օրենսգիրքը»,- նշել է պատգամավորը:
Ընդդիմության առաջարկներից մյուսը՝ քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը, Խոսրով Հարությունյանը նույնպես անիմաստ է համարել: Պատգամավորը վստահեցրել է, որ ընտրություններով չհետաքրքրվող և քվեարկությանը չմասնակցած քաղաքացին չի գնալու ստուգի ցուցակները՝ տեսնելու, թե իր փոխարեն ինչ-որ մեկը քվեարկել է, թե ոչ:
Անդրադառնալով դիտորդական առաքելություններին ուղարկվելիք հրավերի և թեստավորելու կարգի վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգություններին, Հարությունյանը վստահեցրել է, որ օրենսգրքով նախատեսված հրավերը վերաբերվում է բացառապես օտարերկրյա դիտորդական առաքելություններին, իսկ տեղական դիտորդներին թեստավորելու հարցում ինքը բանավեճի կարիք չի տեսնում, և պաշտոնապես հայտարարել է, թե կպաշտպանի քաղհասարակության թեզը, սակայն, ըստ նրա դիտորդը պետք է լինի չեզոք կողմ, ուստի բողոքարկելու իրավունք պետք է չունենա:
«Դիտորդական առաքելությունները պետք է պարզապես արձանագրեն խախտումներն ու դրանք ներկայացնեն իրենց զեկույցներում» - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին