Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը շտապ վիրահատվել է, մայրը՝ կոտրվածքներ ստացել. ՀԺ
Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն երկար ժամանակ է, գտնվում է Ամերիկայում: Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, այցը, թեև, պլանավորված էր և պետք է աշխատանքային լիներ, ավելի շուտ է կայացել և երկարաձգվել է անձնական պատճառներով:
Ըստ թերթի աղբյուրների, Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել: Նույն օրերին նրա կինը վայր է ընկել և կոտրվածքներ ստացել: Միացյալ նահանգներում բնակվող ծնողների առողջական խնդիրներով պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանը շտապ մեկնել է նրանց մոտ: Միաժամանակ, Հովհաննիսյանը պետք է աշխատանքային հանդիպումներ ունենա ԱՄՆ-ում, սակայն ինչ հանդիպումների մասին է խոսքը, հայտնի չէ: Ըստ որոշ գնահատականների, դրանք կապված են «Նար Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարած մոբիլիզացիայի երրորդ փորձի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան