Անգելա Մերկելի սելֆին՝ մահապարտ ահաբեկչի հետ
Համացանցում ակտիվորեն քննարկվում է միգրանտի հետ արված Անգելա Մերկելի սելֆին: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, սոցցանցերի օգտատերերը Մերկելի հետ նկարված երիտասարդին նմանեցնում են Բրյուսելի ահաբեկչությունների կատարողներից մեկի՝ մահապարտ Նաջիմ Լաշռաուի հետ:
Փախստականների ճամբար Գերմանիայի կանցլերը այցելել էր վեց ամիս առաջ: Նկարում պատկերված երիտասարդներին ԶԼՄ-ները ներկայացրել էին որպես Սիրիայից եկած փախստական: Այժմ բոլորը սպասում են կրիմինալիստների խոսքին: Գերմանիայի իշխանությունների պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա: