Բազմազավակ ընտանիքները դասվում են ամենաաղքատ սոցիալական կարգ ունեցողների թվին. փաստաբան
Թեև Հայաստանում գոյություն ունի «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» օրենք, սակայն, իրականում, այն չի գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լիանա Բալյանը՝ անդրադառնալով բազմազավակ ընտանիքների խնդիրներին և պետության կողմից տրամադրվող օգնությանը:
Նրա խոսքերով՝ պետության կողմից բազմազավակ ընտանիքներին տրամադրվող նպաստը չի հերիքում նվազագույն պայմանները բավարարելու համար, ուստի նրանք դասվում են ամենաաղքատ սոցիալական կարգ ունեցող ընտանիքների թվին:
Ըստ Լիանա Բալյանի, պետք է ընդունել նոր օրենք՝ Բազմազավակ մայրերի իրավունքների պաշտպանության մասին, որով մի շարք արտոնություններ կտրվեն բազմազավակ ընտանիքներին:
«Օրենքով պետք է բազմազավակ ընտանիքներն օգտվեն անվճար բուժսպասարկումից, երեխաներն անվճար սովորեն մասնավոր դպրոցներում, բուհերում, պետությունը պետք է աջակցի կոմունալ ծախսերի վճարման հարցում: Բազմազավակ ընտանքիներին պետք է բնակարան հատկացվի, իսկ գյուղական համայնքներում ապրող ընտանիքներին պետք է հողատարածք, ընտանի կենդանիներ, գյուղտեխնիկա տրամադրվի»,- ասաց փաստաբանը:
Լիանա Բալյանի խոսքերով՝ եթե պետությունը խրախուսի նորաստեղծ ընտանիքներին բազմանալ, ապա դա կխթանի Հայաստանում ժողովրդագրական վիճակի բարելավմանը:
Հոգեբանը Աննա Բադալյանն էլ նշեց, որ Հայաստանում ամենամեծ բազմազավակ ընտանիքում կա տասնյոթ երեխա:
«Հոգեբանական տեսակետից բազմազավակ ընտանիքների երեխաները ակտիվ են, կարողանում են արագ կողմնորոշվել, բացի այդ, այդ երեխաները՝ որպես անհատականություն բավականին հետաքրքիր են,- ասաց հոգեբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան