Բերքաբերում գնդակը պայթել է բնակչի տան մեջ
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը Panorama.am-ին հայտնեց, որ հակառակորդի արձակած գնդակը մտել է գյուղացիներից մեկի տուն ու տան մեջ պայթել:
«Ոչ թե տունն է պայթել, այլ պուլյան տան մեջ է պայթել: Զալի մեջ է տրաքել: Մարդիկ տանն են եղել, փառք աստծո չեն տուժել: Կրակել են հարևանի կովին են սպանել»,-ասաց գյուղապետը:
Հակառակորդի կրակոցից Բերքաբերի բնակիչ, 64-ամյա Նորիկ Ալիխանյանն իր տան բակում ուսի ու մեջքի հատվածում վնասվածքներ է ստացել: Գյուղապետն ասաց, վիրավոր գյուղացուն «Էրեբունի» ԲԿ են տեղափոխել:
Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն ասաց, որ վիրավոր քաղաքացին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Վիճակը կայուն է, գիտակցություն ունի, ինքնուրույն է շնչում: Քիչ անց կտեղափոխվի բաժանմունք»,-ասաց Շ. Հունանյանը:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Մանրամասները ճշտվում են:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կողմից արկակոծման հետևանքով վիրավորվել է Թաղավարդ գյուղի բնակիչը. ԼՂՀ ՊՆ
- Հակառակորդի կրակից հրազենային վիրավորում է ստացել Բերքաբերի բնակիչը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան