Հայաստանում նվազել են մոլիբդենի արտադրության ծավալները, իսկ պղնձի խտանյութի ծավալները՝ աճել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 32.5 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 84.9%-ով։
Ըստ ԱՎԾ-ի՝ հունվարին աճել են նաև կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները 32.9%-ով և կազմել 1 150 տոննա։
Միաժամանակ, ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, ցինկի խտանյութի արտադրության ծավալները այս տարվա հունվարին նվազել են 11%-ով և կազմել 842 տոննա, նվազել են նաև մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝ 7.8%-ով և կազմել 904 տոննա։ 2015թ-ի հունվարի համեմատ այս տարվա հունվարին 14.2%-ով նվազել են նաև ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ կազմելով 476 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրությունն էլ նվազել է 3%-ով և կազմել 64 տոննա։
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվարին 47%-ով նվազել է պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 371 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներ նվազել են 10.8%-ով և կազմել 2 320 տոննա։