Այսօր կկայանա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը
Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Արարողությանը կմասնակցեն մայրաքաղաքի և ՀՀ մարզերի, ինչպես նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան, Շուշիի Լ. Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական թատրոնները: Տեղեկանում ենք մշակությի նախարարության մամուլի ծառայությունից:
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: Միությունը հիմնադրվել է 1940 թվականի մայիսին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ: Հոբելյանի առթիվ կհրատարակվի թատերագետ Հայկազ Երանոսյանի` ՀԹԳՄ պատմության մասին գիրքը:
«Արտավազդ» մրցանակն այս տարի կտրվի 13 անվանակարգերում. «Լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երաժշտական ձևավորում», «Լավագույն մանկական ներկայացում», «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն ներկայացում»:
Մրցանակաբաշխությունն անց է կացվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ: