Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է. ՊԲ
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Բերքաբերում գնդակը պայթել է բնակչի տան մեջ
- Հակառակորդի կողմից արկակոծման հետևանքով վիրավորվել է Թաղավարդ գյուղի բնակիչը. ԼՂՀ ՊՆ
- Հակառակորդի կրակից հրազենային վիրավորում է ստացել Բերքաբերի բնակիչը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան