Տիմոշենկոն հայտարարել է Սավչենկոյին Ուկրաինա վերադարձնելու պայմանավորվածության մասին
Ուկրաինայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին Ուկրաինային հանձնելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ի ռուսական գործակալությունը:
«Шустер Live» հեռուստաընկերության եթերից Յուլիա Տիմոշենկոն հայտնել է, որ փոխանակման հավանականությունը շատ մեծ է:
«Մեր տեղեկություններով, կա որոշում այն մասին, որ Սավչենկոն կփոխանցվի Ուկրաինային կամ փոխանակման շրջանակներում, կամ ուղղակի միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն կարտահանձնվի Ուկրաինային՝ այնտեղ իր պատիժը կրելու պայմանով»,-ասել է Տիմոշենկոն:
Տիմոշենկոյի համոզմամբ՝ Սավչենկոյին վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը հաջողվել է ձեռք բերել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից Ռուսաստանի նախագահի հետ տարված բանակցությունների շնորհիվ:
Այլ մանրամասնություններ Ուկրաինայի նախկին վարչապետը չի հաղորդել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան