Նորագյուղը Արցախի հին և կայացած բնակավայրերից մեկն է. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր և մասնակցել գյուղը հարակից լեռնային շրջաններից ներկայիս տարածք տեղափոխելու 50-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը Նորագյուղը համարել է Արցախի հին և կայացած բնակավայրերից մեկը, որը շոշափելի ներդրում ունի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ հավելելով, որ պետությունն այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու գյուղական բնակավայրերի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը:
Միջոցառմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: