Հարություն Մերդինյանը` մարմնամարզության աշխարհի գավաթակիր
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձել է աշխարհի գավաթակիր:
Քաթարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Մերդինյանը, նժույգթափերում հավաքելով 15,675 միավոր, գրավել է առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերում հաջորդաբար խորվաթ Ռոբերտ Սելիգման և ադրբեջանցի Օլեգ Ստեպկոն են: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրրորդ:
Մարտի 26-ին պայքարի մեջ կմտնի Արթուր Դավթյանը: