ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը տարածել է հայտարարություն, ըստ որի. «Դատարանը հերթական անգամ, շինծու պատճառաբանությամբ երկարաձգեց քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը։
Նախորդ օրը, իրեն հատուկ կոպտությամբ և ուժի գործադրմամբ, ոստիկանությունը ցրել էր Գևորգ Սաֆարյանի ազատությունը պահանջող խաղաղ ցույցը՝ ընդհուպ մարմնական վնասվածքներ հասցնելով ցուցարար կանանց։
Սկզբից ևեթ այս գործն ունեցել է հստակ քաղաքական բնույթ, ակտիվիստը ձերբակալվել, մեղադրվել ու անազատության մեջ է հայտնվել իր քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության պատճառով։ Նրան առ այսօր որևէ հիմնավոր մեղադրանք չի ներկայացվել, և նա քաղաքական բանտարկյալ է ըստ էության»:
Հայտարարության մեջ նշվում է, ո Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է քաղաքական այս հետապնդումը և պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին:
«Կոնգրեսը դատապարտում է նաև խաղաղ ցույցերի իրենց սահմանադրական իրավունքից օգտվող քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների ապօրինի, վայրագ վերաբերմունքը»,-ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «ԵԱՀԿ երևանյան գրասենյակից պահանջում ենք դիրքորոշումն արտահայտել Ոստիկանության գործողությունների վերաբերյալ»
- Հասարակությունը չի ազատագրվի, եթե չդատապարտվեն ոստիկանության բռնությունները կնոջ նկատմամբ
- Մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք պառկեն և մեխեն իրենց ասֆալտին. ՀՀԿ խոսնակ
- Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածները բաց են թողնվել
- Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով կանայք լուռ ակցիա իրականացրեցին
- Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը չի հաստատվել
- Ակցիա. Աջակցություն Գևորգ Սաֆարյանին
- Գևորգ Սաֆարյանին ազատելու պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան