ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ռուզաննա Եղնուկյանին
Մաշտոցի պողոտայից քաղաքացիների բերման ենթարկվելու կապակցությամբ ձեռնարկված քայլերի մասին տեղեկատվություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
«Մարտի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն անմիջապես այցելել և առանձնազրույց ունեցել բերման ենթարկված բոլոր քաղաքացիների հետ: Ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպումից հետո բերման ենթարկվածները հնարավորություն են ունեցել նաև հանդիպելու իրենց տեսակցության եկած փաստաբանին:
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուր տեղափոխվել էր Ռուզաննա Եղնուկյանը:
Այցելությունների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ»,-ասված է Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «ԵԱՀԿ երևանյան գրասենյակից պահանջում ենք դիրքորոշումն արտահայտել Ոստիկանության գործողությունների վերաբերյալ»
- Հասարակությունը չի ազատագրվի, եթե չդատապարտվեն ոստիկանության բռնությունները կնոջ նկատմամբ
- Մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք պառկեն և մեխեն իրենց ասֆալտին. ՀՀԿ խոսնակ
- Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածները բաց են թողնվել
- Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով կանայք լուռ ակցիա իրականացրեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան