Սիրիայի բանակը Պալմիրայի ամրոցից հանել է ԻՊ-ի դրոշը
Սիրիայի բանակի մարտիկները Պալմիրա հինավուրց քաղաքի ամրոցի վրայից հանել են Իսլամական պետության դրոշը: Հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Ինչպես նշվում է, սիրիական բանակին հաջողվել է առաջ խաղալ դեպի հինավուրց քաղաքի խորհրդանշական ամրոցն ու վրայից հանել Իսլամական պետության դրոշը և ապա այրել այն:
Միաժամանակ նշվում է, որ այս պահին դեռ բանակին չի հաջողվում այնտեղ տեղադրել Սիրիայի պետական դրոշը, քանի որ ԻՊ դրոշն այրելուց հետո գրոհային ահաբեկիչներն իսկույն կրակահերթ են բացել սիրիական բանակի ուղղությամբ:
Հաղորդվում է,որ բանակը փորձում է ամրոց ներս մտնել ԻՊ գրոհայիններին զինաթափելու համար, սակայն որոշ դժվարությունների է հանդիպում, քանի որ հիմնական մուտքը փլուցված է:
Աղբյուրի փոխանցմամբ, այսօր առավոտից Պալմիրայում չդադարող կրակահերթեր են: Սիրիական բանակի և ԻՊ գրոհայինների մարտական գործողությունների դաշտից այս պահին դուրս է միայն քաղաքի հին հատվածը:
Ավելի վաղ Սիրիայի բանակը հայտարարել էր, որ «Անապատի բազեներ» օպերացիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Պալմիրան ամբողջությամբ չի ազատագրվել ԻՊ գրոհայիններից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան