Ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն.Հակոբ Ղազանչյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը 1961 թվականից մարտի 27-ը հռչակել է Թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա տարածվել է ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դառնում է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
«Արդեն, ավանդույթի համաձայն, սրտատրոփ բոլորս սպասում ենք Մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրվան, որը մեզ համար վերածվել է մասնագիտական տոնի, այն հրաշալի առիթի, երբ իրար շնորհավորելու, բարեմաղթանքներ հղելու, շնորհավորանքներ ընդունելու պատեհությունն է ներկայանում: Մեր երկրի տոնացույցերի ցանկում առանձնացված չէ թատրոնի օրը, բայց գիտենք ու համոզված ենք, որ ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն, որ մեր գոյության ու ազգային ինքնության պահպանման ճանապարհին հենց թատրոնն է խաղում կարևորագույն դերերից մեկը, նպաստում ազգ-պետություն կապի ամրապնդմանը: Մեզ համար թատրոնը նաև մեկ այլ արժեք ունի՝ ինքնահաստատվելու և սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն և միջոց: Ու մենք բոլորս, անկախ դժվարություններից, սոցիալական խնդիրների գերակայությունից, առաջ ենք տանում մեր նվիրումը, հավատը, փորձում ենք շաղկապել երեկն ու այսօրը և նաև ճանապարհ բացել դեպի վաղվա օր»,- նախօրեին Թատրոնի տոնի առթիվ իր ուղերձում նշել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԹԳՄ ֆեյսբուքյան էջից:
Մարտի 26-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել էր Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին:
«Արտավազդ 2016»-ի մրցանակակիրները՝
«Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ մրցանակ»` Ալլա Վարդանյան «Որբերի ընտանիքը» /Քնար/Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն մանկական ներկայացում»` Նորա Գրիգրոյան «Մոխրոտը»Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն
«Լավագույն դերակատարում մանկական ներկայացման մեջ»՝ Մխիթար Մելքոնյան «Ճպուռն ու մրջյունը» /Բզեզ/ Խորեոգրաֆիայի պետական թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Նառա Սարգսյան «Մերսեդես» Պատանի հանդիսատեսի թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»՝ Սամվել Թադևոսյան «էգոիստ» /Տղամարդ/ Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Կարապետ Բալյան «Չմարդիկ» Թատրոն 8
«Լավագույն երիտասարդական ներկայացում»՝ «Մեդեա» /Էվրիպիդես/ բեմ՝ Գրիգոր Խաչատրյան Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն և «Սովորական պատմություն» /Մարիա Լադո/ բեմ.՝ Արմեն Բայանդուրյան Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն
«Լավագույն պիես»՝ Սամվել Կոսյան «Սեռ վերջը չէ»
«Լավագույն սցենոգրաֆիա»` Շամիր Շախիրյան «N707» Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար»` անվանակարգում հաղթողներ չկան
«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»` Էրվին Ամիրյան «Խնջույք ամառանոցում» /Սավչիկ/ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն
«Լավագույն երաժշտության հեղինակ»` Վահան Արծրունի «Մերսեդես» Պատանի հանդիսատեսի թատրոն
«Լավագույն կին դերակատար»` Ագնեսա Շահնազարյան «Շատերից մեկը» /Կին/ ՀԹԳՄ
«Լավագույն տղամարդ» դերակատար` Արամ Կարախանյան «Я здес’Ь» /Ֆեյերբախ/ Հովհ.Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն և Լիպարիտ Ավետիսյան «Կարմեն» /Խոսե/ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն ռեժիսուրա»` Սամսոն Մովսեսյան «Վհուկը» Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն
«Լավագույն ներկայացում»՝ «Մեկ ժամ հիշողություն» /Կարինե Խոդիկյան/ բեմ.`Վահե Շահվերդյան Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամ. թատրոն
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյան
ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան
ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան
ՀԹԳՄ ՊԱՏՎՈԳԻՐ
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի դերասանուհի Վարսինե Ավանեսյան՝ «Արեգ» ներկայացման մեջ Հրեշտակի դերակատարման համար
Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնի «Առաջարկություն» բեմադրության համար Վլադիմիր Գևորգյան
ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի «Դեպի տուն» ներկայացման մեջ Փորձանքի դերակատարման համար Խոսրով Նալբանդյան
ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի «Ատամնաբույժն արևելյան» ներկայացման մեջ Մարթայի դերակատարման համար Անուշ Մելիքբեկյան
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՈՐՈՇՈՒՄ
Լավագույն թատերական նախագիծ՝ «Սիրո խոստովանություն» /Արա Երնջակյան/ բեմ.՝ Արա ԵրնջակյանԵրևանի պետ. կամերային թատրոն և «Անուշ» օպերա /Արմեն Տիգրանյան/ բեմ.՝Հովհաննես Հովհաննիսյան Լարք մշակութային կենտրոն (ղեկավար՝ Վաչե Բարսումյան)
Տարվա դեբյուտ՝ Սոֆյա Բաղդասարյան «Ուշ լինի, նուշլինի» /Նազիկ/ Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն և Արսեն Միքայելյան «Ֆանդո և Լիս» /Ֆանդո/ ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի ուսումնական թատրոն
ՀԹԳՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Թատերական մանկավարժությանը մատուցած ծառայությունների և ծննդյան հոբելյանի առթիվ Ջեմմա Մարտիրոսյան
Թատերագիտությանը մատուցած ծառայությունների և ծննդյան 80-ամյակի առթիվ Էմանվել Առաքսման-Մանուկյան
Թատերարվեստին երկարամյա նվիրումի և մատուցած ծառայությունների համար Ռոմա Նուրալյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում