Սիրիական բանակը սկսել է ականազերծել Պալմիրա քաղաքը
Սիրիական բանակը սկսել է դուրս բերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Պալմիրա քաղաքի տարածքում թողածպայթուցիկները: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու» պարբերականը` հղում կատարելով Reuters գործակալությանը:
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ մարտագլխիկները տեղադրված են եղել Պալմիրա քաղաքի ողջ տարածքում, այդ թվում` բնակելի շրջաններում և պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող հատվածում:
Նշենք, որ սիրիական բանակը և կամավորական ջոկատները ռուսական ավիացիայի օգնությամբ մարտի 27-ին ազատագրել են Պալմիրա քաղաքը: Մինչ այդ քաղաքը շուրջ 10 ամիս գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ UNESCO-ի տվյալներով` Պալմիրա քաղաքի պատմամշակութային արժեքները սպասվածից ավելի լավ վիճակում են հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Պալմիրայի ազատագրումը
- Պալմիրան ԻՊ-ից հետո
- Ասադն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը Պալմիրայի վերականգնման գործում
- Սիրիայի բանակը Պալմիրայի ամրոցից հանել է ԻՊ-ի դրոշը
- Սիրիական բանակը մտել է Պալմիրայի կենտրոն
- Սիրիական բանակը ազատագրել է Պալմիրա քաղաքի պատմական հատվածը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան