Հանգստյան օրերին իրավիճակը սահմանին և շփման գծում լարված է եղել. Ա.Հովհաննիսյան
Հանգստյան օրերին հայ-ադրբեջանական սահմանին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը բավականին լարված է եղել: Panorama.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ինչպես և սպասում էինք՝ հակառակորդն իրեն լկտիաբար է պահել, բայց ստացել է համապատասխան պատասխան»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան բակում հակառակորդի կրակից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, ոչ ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել էին զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:
ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մարտի 26-ին ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի գնդակից տուժած բերքաբերցին դեռևս ստացիոնար բուժման կարիք ունի
- Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է. ՊԲ
- «Էրեբունի» ԲԿ. Հակառակորդի գնդակից տուժած բերքաբերցին վիրահատության կարիք չունի
- Հակառակորդի կողմից արկակոծման հետևանքով վիրավորվել է Թաղավարդ գյուղի բնակիչը. ԼՂՀ ՊՆ
- Հակառակորդի կրակից հրազենային վիրավորում է ստացել Բերքաբերի բնակիչը
- ԼՂՀ-ն պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը. ՊՆ
- ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում. ՊՆ -ն արձագանքել է Կասպրշիկին
- Անջեյ Կասպրշիկը Զատիկի և Նովրուզի տոներին ընդառաջ հորդորում է հետևել հրադադարի պահպանմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան