Charlie Hebdo ևս մեկ ծաղրանկար է հրապարակել՝ Բրյուսելի ահաբեկչության մասին
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը հրապարակել է նոր ծաղրանկար՝ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետ կապված: Գրում է Rosbalt.ru-ն:
Ամսագրի կայքում հայտնվել է ծաղրանկար, որտեղ պատկերված է գարեջուր խմող բելգիական ոստիկանությունը: Իրավապահ մարմիններից մեկը մյուսին ասում է. «Պետք է համոզվել, որի գարեջրի մեջ ռումբ չկա»:
Ավելի վաղ ևս ֆրանսիական հայտնի շաբաթաթերթը ծաղրանկար էր հրապարակել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների շարքի մասին, որտեղ պատկերված էին ենթադրյալ ահաբեկիչներից մեկը մյուսին հարցնում է. «Քո նստելատեղը պատուհանի, թե՞ մուտքի մոտ է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան