Առողջություն 10:03 28/03/2016 Հայաստան

Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայաստանի տնային տնտեսությունների սնուցման խնդիրների մասին ՄԱԿ-ի՝ օրերս հրապարակված զեկույցում ներառված տվյալները Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանն ահազանգ է որակում:

«Ես կարծում եմ, որ այս հետազոտության արդյունքներն արդեն ահազանգ են: Մենք բոլորս պետք է սթափվենք: Եթե մենք չհասկանանք, որ սա ազգային անվտանգության հարց է, տարիներ հետո լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը:

Հիշեցնենք, որ Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծության  համաձայն, Հայաստանում 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են: Այս թիվը   վերջին մի քանի տարվա ընթացքում ավելացել է: 2005-ին անցկացրած հետազոտության   համաձայն, թերսնուցման հետևանքով թերաճ են եղել,  այսինքն ըստ տարիքի նորմայից ցածր հասակ են ունեցել, մինչև հինգ տարեկան երեխաների 13%-ը:

Պարենային իրավունքի փորձագետի համոզմամբ, իրավիճակը շտկելու համար պետք է ստեղծվի գերատեսչությունների միասնական տանդեմ, որում ներառված կլինեն գյուղատնտեսության, առողջապահության, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները:

«Հայաստանում սովոր չեն միջգերատեսչական տանդեմային գործողությունների, որովհետև մեզ մոտ ամեն մեկը սիրում է մյուսին մեղադրել, իր չարած գործը մյուսի վրա գցել, բայց սա այն հարցն է, որի լուծումը պահանջում է համալիր մոտեցում, որտեղ յուրաքանչյուրը պետք է ունենա հավասար պարտականություններ»,-ընդգծեց Panorama.am-ի զրուցակիցը:

Դավիթ Պիպոյանը  հիշում է, որ դեռևս 2011-ին Հայաստանում մշակվում էր պարենային ապահովության հայեցակարգը:  Ինքը եղել է այն փորձագետներից մեկը, ով պետք է եզրակացություն տար հայեցակարգի նախագծի վերաբերյալ:

«Ես կարդացել եմ նախագիծը, շատ գործիքազուրկ  էր, չկային այն գործիքները, որոնք ապահովելու են չափելի արդյունքը»,-ասաց նա:

Այս առումովփորձագտետը մատնացույց արեց եվրոպական փորձը՝ ռազմավարություն կոչվում է այն փաստաթուղթը, որի դրույթները ենթակա են պարտադիր կատարման, կա  հստակ ֆինանսավորում ու ժամանակացույց:

«Եթե չկա իրավական ու տեխնիկական այս գործիքակազմը, ապա ռազմավարություն բառը մոռացեք, կարելի է կոչել բանաձև ու վերջ»,-ասաց նա:

Պարենային իրավունքի փորձագետը կրկին անգամ շեշտեց, որ պարենային իրավունքի ոլորտում  Հայաստանը լուրջ բացեր ունի իրավական ու ենթակառուցվածքային առումով, որոնք հրատապ լուծում են պահանջում: 

«Այս ամենը սկսում է պարենայիքն իրավունքից: Ես  ուզում եմ ներկայացնել եվրոպական փորձը, երբ կազմավորվում էր Եվրոպական Միությունը, պարենայինիրավունքն ամրագրվեց որպես սահմանադրական իրավունք»,-ասաց նա, ավելացնելով, որ հասկացությունը տրվեց  ոչ միայն  բառերով, այլ տրվեցին գործիքներ ու սկզբունքներ, որոնք կարող էին խնդիրը կարգավորել:

Նրա խոսքով, դա առաջին հերթին գյուղատնտեսների ու գյուղացիական տնտեսությունների համար կյանքի համարժեք ռիթմի ապահովումն է, երկորդ հերթին՝ գյուղատնտեսական էքսպանսիան է նորագույն տեխնոլոգիաների միջոցով և երրորդ՝ իրատեսական գին սպառողների համար:

« Երբ մենք ասում ենք թերսնուցում կամ թեարճ, շարքային քաղաքացիները պատկերացնում են, որ խոսքը պարենի ֆիզիկական անհասանելիության մասին է:  Սակայն պետք է հիշել, որ պատշաճ սնուցումը ոչ միայն օրական կալորիաներն են, այլ սննդատարրերի, միկրո- և մակրոկոմպոնենտների,  վիտամիների համապատասխան քանակով ընդունումն է: Եթե մարդուն օրական անհրաժեշտ է 2 հազար կիլոկալորիա, ապա դրա մեջ պետք է տարբերակված լինեն սպիտակուցները, աշխաջրերը, ճարպերը: Եթե ցամաք  հացի միջոցով ստանում ես կալորաին, դա չի նշանակում, որ մարդու մոտ չի լինելու թերաճություն»,-բացատրեց մասնագետը:

Պիպոյանի խոսքով, Հայաստանում աղքատության մակարդակի վրա առավել մեծ ազդեցություն ունենում են գյուղական համայնքները, որոնք առավել անմխիթար վիճակում են:

«Այս պարագայում խնդրի լուծման  երկու մեխանիզմ կա. կամ մանր ու միջին գյուղացիական տնտեսությունները խթանման, խրախուսման միջոցոց արտադրության ավելացման հաշվին լուծեն պարենային խնդիրները, և երկորրդ գները պետք է լինեն մատչելի, որպեսի մարդը կարողանա իրեն թույլ տա ընդունել բավարար քանակությամբ սպիտակուցներ, մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանում կենդանական ծագման հումքն ու արտադրանքը բավականին թանկ են, եթե համեմատում ենք նվազագույն աշխատավարձի հետ»,-նկատեց փորձագետը:

Եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև հետխորհրդային երկիր համարվող Բելառուսին այս խնդիրը հաջողվել է լուծել ագրարային քաքականության շնորհիվ. «Բելառուսում կա սոցիալական սննդամթերք: Պետությունը պահպանել կոլխոզները: Կա պետական քաղաքականություն, որի արդյունքում այդ տնտեսություններին «պատվեր» է տրվում սոցիալապես անապահովների համար սննդամթերքի արտադրություն իրականացնել: Ես ականատես եղա, տատիկները, պապիկները հերթ էին կանգնած սոցիալական կաթի, հացի համար: Դրանք մատչելի գնով տրվում են թիրախային խմբերի»:

Պիպոյանը նկատեց, որ նման ծրագրեր Հայաստանում չեն իրականացվում, շուկան թողնված է բարձիթողի վիճակում, ազատ տնտեսական հարաբերություններ են, իսկ պետություն էլ չի կարող որևէ արտադրողից որևէ բան պահանջել:

«Այս առումով պետք է համալիր մոտեցում»,-ասաաց Դավիթ Պիպոյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ և 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}