Versace-ի սեփականատերը գիրք է գրել
Իտալական Versace նորաձևության տան սեփականատեր Դոնատելլա Վերսաչեն գիրք է գրել: Այն պատմում է ընկերության և դիզայների կյանքի մասին: Գիրքը կվաճառվի սեպտեմբերից: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Versace-ի նոր ցուցադրությունը՝ 2016 աշուն-ձմեռ, տեղի է ունեցել փետրվարի վերջին: Հավաքածուում հիմնական շեշտը դրված է քաղաքային ոճի վրա: Դոնատելլա Վերսաչիի խոսքով, իր նպատակն է ընդգծել յուրաքանչյուր կնոջ անհատականությունը:
Versace նորաձևության տունը հիմնադրվել է 1978 թվականին Ջանիի Վերսաչիի կողմից: 1997 թվականին նրան սպանությունից հետո ընկերությունը սկսել է ղեկավարել Վերսաչի ընտանիքը: