Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդն է աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 4-րդն է աշխահի գավաթի խաղարկությունում:
Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի վարժությունում Դավթյանը, հավաքելով 14,875 միավոր, գրավեց չորրորդ տեղը: Այս վարժությունում առաջին տեղում Չինաստանի ներկայացուցիչ Մինջի Հուան է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նախօրեին Հարություն Մերդինյանը, նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր, գրավել է առաջին տեղը, իսկ օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրրորդ: