Oilprice. Ռուսաստանի սիրիական ընկերությունը հարված հասցրեց Թուրքիայի էներգետիկային
Պաշտոնական Մոսկվայի կողմից սահմանած պատժամիջոցները Անկարային բավականին դժվարություններ պատճառեցին, սակայն Թուրքիայի համար էլ ավելի բարդացավ իրավիճակը այն բանից հետո, երբ ռուսական ռազմական օդուժի հաջող գործողությունները ավերեցին Թուրքիայի էներգետիկայի հեռանկարները: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ այս մասին գրում է «Oilprice» պարբերականը:
Նշենք, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների արդյունքում Թուրքիայի տնտեսությունը այդքան էլ նախանաձելի վիճակում չէ: 2002 թ-ից սկսած Թուրքիան մեծ կախվածություն ունի ռուսական բնական գազից և նավթից: Դրա հետ մեկտեղ Թուրքիային շատ քիչ էր հետաքրքրում այն փաստը, որ իր հարաբերությունները այլ երկրների հետ էներգետիկայի ոլորտում այնքան էլ զարգացած չեն, նշում է հոդվածագիրը:
Ցանկանալով փոքրացնել կախվածությունը Ռուսաստանից՝ Թուրքիան համաձայնագիր ստորագրեց Քատարի հետ գազի մատակարարման համար: Հանուն այդ համաձայնագրի Անկարան մեծ ռիսկի դիմեց, քանի որ գազամուղը երկու երկրների միջև անցնելու էր Սիրիայի, Իրաքի և քրդական տարածքներով: Թուրքիան հույս ուներ, որ Դամասկոսը և քրդերը սիրիական պատերազմում տանուլ կտան և ուժերի վերաբաշխումը տարածքում կփոխվի: Դրա հետ մեկտեղ Թուրքիան իր նպատակներին հասնելու համար պատրաստ էր ուժեղացնել կապերը նաև ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» հետ, գրում է պարբերականը:
Սակայն Սիրիայում ռուսական ռազամական օդուժի հաջող գործողություններից հետո ջիհադիստները մեկը մյուսի հետևից պարտություններ կրեցին, իսկ Թուրքիայի հակառակորդները էլ ավելի ուժեղացրեցին իրենց դիրքերը: Ռուսաստանը տապալեց տեղից էլ թույլ ծրագիրը, որը Թուրքիան մշակել էր էներգետիկայի ոլորտում, նշում է հեղինակը:
«Ռուսաստանի կողմից իրականցված ռազմական գործողությունը և Ասադի ռեժիմի ուժեղացումը վերջ դրեցին Թուրք-քատարական գազամուղի ծրահրին»,- եզրափակում է պարբերականը: