Պալմիրան ԻՊ-ից հետո
Հինավուրց քաղաքի որոշ մասեր կարծես չեն ավերվել Իսլամական պետության գրավումից հետո, կործանումից պահպանվել են նաև որոշ ճարտարապետական կոթողներ: Անդրադառնալով սիրիական բանակի կողմից Պալմիրա քաղաքի ազատագրմանը՝ գրում է «The Guardian» պարբերականը:
Ինչպես նկատում է պարբերականը, սիրիացի զինվորների կողմից արված կադրերը լուռ վկայություններն են առ այն, թե ինչ ահռելի վնաս են հասցրել ջիհադականներն «անապատի հարսնացուին» 10 ամիս տևած պաշարման ընթացքում: Ոչնչացված ամենակարևոր նմուշների շարքում են Բելի տաճարն ու Հաղթական կամարը:
Միաժամանակ հաղորդվում է, որ մի քանի օրից Պալմիրա են մեկնելու մասնագետների հատուկ խմբեր՝ գնահատելու Իսլամական պետության գրոհայինների կողմից հինավուրց քաղաքին հասցված վնասի չափերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին